Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ստի՛ր

Ստի՛ր
10.01.2024 | 15:08

Հնարի՛ր, հորինի՛ր, ստի՛ր, ի վերջո,

գրողը տանի․․․

Հորինի՛ր մի սուտ ճշմարտանման

և ինձ համոզի՛ր,

Համոզի՛ր, որ հողը ամենուր նույնն է,

նույն գույնը ունի, այն հողագույն է,

նույն համը ունի․ այն հողահամ է․․․

Ստի՛ր, համոզի՛ր,

ես կհավատամ։

Բայց չասես հանկարծ՝ նույն ցավը ունի․․․

Ես կխենթանամ։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 6306

Մեկնաբանություններ